Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների հաջողությամբ մասնակցելու փաստը:

Վարչապետը նաև շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ և այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում