Ինովացիա

Բելառուսական մի քանի նախագիծ ներկայացված կլինի «Սևան ստարտափ սամիթ»-ում

2 րոպեի ընթերցում

 Բելառուսական մի քանի նախագիծ ներկայացված կլինի «Սևան ստարտափ սամիթ»-ում

ՄԻՆՍԿ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական մի քանի նախագիծ ներկայացված կլինի «Սևան ստարտափ սամիթ»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մինսկից, այս մասին նշեց «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատվիրակության հետ Մինսկում Բարձր տեխնոլոգիաների պարկ այցելությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

«Կարող եմ ասել, որ շատ տպավորված եմ, բավական լավ նախագծեր կան այս պարկում: Նայելով ներկայացված նախագծերին՝ կարող ենք ասել, որ մենք էլ հետ չենք մնում ընդհանուր միտումներից: Շատ նորարարություններ մեր երկրում ևս առկա են: Ընդհանուր ինովացիոն համակարգը բավական արագ զարգանում է, և կարծում եմ, որ մենք ունենք հայ բելառուսական հարաբերություններում տարբեր ոլորտներում համագործակցելու շատ մեծ ներուժ, այդ թվում, տեղեկատվական տեխնոլոգիաների: Այս պահին մենք ունենք մի քանի պայմանավորվածություն, այստեղի նախագծերից մի քանիսը նեկայացված կլինեն նաև «Սևան ստարտափ սամիթ»-ում: Այսօր հիմք ենք դնում նոր համագործակցության, ես հույս ունեմ, այդ համագործակցությունը բավական արդյունավետ կլինի: Բազմաոլորտ զարգացում ենք ապրում և՛ Հայաստանում, և՛ Բելառուսում: Կարող եմ նշել, որ իրենց մոտ արագ զարգանում են գյուղատնտեսության հետ կապված նախագծերը: Մեր դեպքում կարող եմ ասել, որ տարբեր ոլորտներում արագ աճ ենք գրանցում»,-նշեց Պետրոսյանը:

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները։ Դրանց մեծ մասն արդեն բավականին արդյունավետ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում։

Վարվառա Հայրապետյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում