Շիրակում կարկտահարության հետևանքով տուժել է 14 գյուղական համայնք

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում նոր կարկտահարություն է գրանցվել. հունիսի 27-ին կարկտահարություն հետևանքով տուժել են մարզի Ամասիա և Ախուրյան տարածաշրջանների գյուղական համայնքները: Շուրջ 20 րոպե տևած կարկուտը վնասել է 14 համայնքի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։ Շիրակի մարզպետարանի հատուկ հանձնաժողովը ուսումնասիրություններ կկատարի այս համայնքներում, սակայն, մինչ այդ, տուժած գյուղեր այցելած մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը վստահեցնում է՝ տուժած գյուղերից շատերի վնասը մեծ է:

«Շիրակում օրինակ վնասը շատ մեծ է առաջին հայացքից, բայց ստույգ միայն կկարողանանք ասել ուսումնասիրությունից հետո: Նախորդ կարկտահարության վնասի ամբողջական պատկեր դեռ չունենք, բայց արդեն հստակ է՝ 30-100 տոկոս վնաս է գրանցվել: Աղետի պատճառած վնասը տարբեր գյուղերում տարբեր է: Հունիսի 24-ին կարկտահարության պատճառով ամենաշատը՝ մոտ 100 տոկոս, վնաս կրել են Սարատակ, Հոռում, Լուսակերտ, Բենյամին գյուղերը, իսկ այս անգամ ամենաշատը Շիրակն է տուժել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մովսես Մանուկյանը:

Սա այս ամսվա կարկտահարության երրորդ դեպքն է Շիրակում: Միայն հունիսի 4-ին գրանցված կարկտահարության ժամանակ տուժել էր 2060 հա տարածք՝ պատճառելով 560 մլն դրամի վնաս:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին