Հասարակական

Կառավարությունը սոցիալապես անապահով և հատուկ խմբերի բժշկական օգնության ծրագրին հատկացրեց լրացուցիչ 5.1 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում ծրագրին» հատկացրեց լրացուցիչ 5.1 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հունիսի 27-ի նիստում Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս հատկացումը կնպաստի սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անճար բժշկական օգնության իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը:

«5.1 մլրդ դրամը հատկապես կուղղվի հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանան մատուցվող հիվանդանոցային ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը, ոլորտում ստվերային գործունեության նվազմանը, և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Այն կնպաստի սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անճար բժշկական օգնության իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես՝ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Կուղղվի նաև մարդու օրգանների՝ երիկամի 12, և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցմանը»,- ասաց Ավանեսյանը:

Նշված փոփոխությունից օգտվելու է 500 հազար քաղաքացի:

Հայերեն

Դատարանն ԱՄՆ վարչակազմին կարգադրել է վերականգնել «Ամերիկայի ձայն»-ի և այլ պետական լրատվամիջոցների աշխատանքը

Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության և ընտանեկան բռնության դեմ պետք է անողոք պայքար մղել․ Արարատ Միրզոյան

Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել նոր էսկալացիայի, Երևանը փորձում է դա թույլ չտալ. Վահագն Ալեքսանյան

Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ

Միայն սերն է ինձ ոգեշնչում երգել, գրել, ստեղծագործել. Ավրաամ Ռուսոն Երևանում հանդիպեց երկրպագուներին

Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին երթևեկությունը կսահմանափակվի

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Վահագն Ալեքսանյան

Երևանում ձերբակալված Արմավիրի և Գորիսի բնակիչների մոտ հայտնաբերվել են մարիխուանայի փաթեթներ

Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպումը կանցկացվի առանց ԱԳ նախարարների՝ մասնակցությունից Մարկո Ռուբիոյի հրաժարվելու պատճառով

Կառավարությունը հաստատեց գենդերային քաղաքականության 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը