Հայաստան

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Վահագն Ալեքսանյան

1 րոպեի ընթերցում

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Վահագն Ալեքսանյան

Հայաստանի գործող իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

«Իրական Հայաստանում ցեղասպանությունը երբևէ տեղ չպետք է ունենա, առհասարակ Հայաստանում այլևս երբեք ցեղասպանություն պետք է չլինի»,-ասաց Ալեքսանյանը:

Նա նշեց նաև 2023-ին ԼՂ-ում հայերի էթնիկ զտման մասին՝ շեշտելով, որ իրական Հայաստանում այլևս երբեք նման բաներ պետք է չլինեն:

«Ցեղասպանության հիշատակը մեր բոլորի սրտերում է: Մենք, մեր իշխանությունը երբեք չի ուրացել, չի պատրաստվում ուրանալ Ցեղասպանությունը: Ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել, դարձնել վաճառելիք արտաքին հարաբերություններում»,-ասաց Ալեքսանյանը՝ դրա մեջ մեղադրելով երկրորդ և երրորդ նախագահներին: 

Նա հավելեց. «Մենք վաղը բոլորս միասին սգալու ենք մեր անմեղ նախնիների հիշատակը և այցելելու ենք Ծիծառնակաբերդի հուշահամալիր, ինչպես ամեն տարի»:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում