Երևան

Երևանում ձերբակալված Արմավիրի և Գորիսի բնակիչների մոտ հայտնաբերվել են մարիխուանայի փաթեթներ

1 րոպեի ընթերցում

Երևանում ձերբակալված Արմավիրի և Գորիսի բնակիչների մոտ հայտնաբերվել են մարիխուանայի փաթեթներ

Երևանում Փիրումյանների փողոցում թմրանյութ ունենալու կասկածանքով ձերբակալվել են Արմավիրի մարզի՝ երկու և Գորիս քաղաքի՝ մեկ բնակիչ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, 30-ամյա գորիսեցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում կար մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում