Հարութ Փամբուկչյանն իր թիմով պատրաստ է «30 տարի անց «Հրազդան» մարզադաշտում» խորագրով մենահամերգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը, ում բացառիկ մենահամերգին մնացել են հաշված օրեր, մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում հունիսի 30-ին կայանալիք կարևոր իրադարձությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մենահամերգի կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանի խոսքով` թիմով ամեն օր տարբեր առումներով պատրաստվում են համերգին՝ սկսած աթոռները լվանալուց ու նստատեղերին թղթեր փակցնելուց մինչև բեմը, լուսավորությունը, ձայնային տեխնիկան կարգավորելը:

«Բարդությունները շատ-շատ էին, քանի որ մենք գործ ունենք մի մարզադաշտի հետ, որտեղ մոտ 15 տարի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել: Բայց մեր սերը սեփական գործի հանդեպ ու Աստծո ողորմածությունը կարծես ուժ են տալիս հնարավորինս լավ իրականացնել մեր առջև դրված նպատակը»,-նշեց նա:

Եղոյանի խոսքով` Ձախ Հարութն արդեն երկու ամիս է՝ Հայաստանում է և ամբողջ թիմի հետ հավասար մասնակցում է բոլոր կազմակերպչական աշխատանքներին:

«Փամբուկչյանը տրամադրված է մարտական և, ինչպես ինքն է ասում, խաչը կհանի, կբարձրանա բեմ և նորից կկերտի մի գեղեցիկ երաժշտական պատմություն»,-շեշտեց Եղոյանը:

Անդրադառնալով տոմսերի վաճառքին` նա ասաց, որ տոմսերի մեծ մասը սպառվել է և Ձախ Հարութի երկրպագուներին հորդորեց շտապել ու ձեռք բերել վերջին տոմսերը:

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը