«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը համարում է, որ Քոչարյանի գործն իրականացվում է օրինականության սահմաններում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ չի շտապում բովանդակային խոսել, քանի որ օբյեկտիվ պատճառներով տիրապետում են գործի մասին դեռ հատվածական տեղեկությունների, բացի այդ, նկատի են ունենում իշխանությունների տարանջատման սկզբունքը: Այնուամենայնիվ, խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը կարծում է, որ Քոչարյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չկա, գործընթացն իրականանում է օրինականության սահմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խմբակցության պատգամավորը` անդրադառնալով Քոչարյանի կալանավորման մասին որոշմանը:

Պատգամավոր Աննա Կարապետյանը նշեց, որ չի կիսում Քոչարյանի տեսակետը, թե երկրում օրենք ու օրինականություն չկա, և նրա աջակիցների տեսակետը, թե քաղաքական հետապնդում է իրականացվում. «Իհարկե, ոչ մի քաղաքական հետապնդում չկա` ըստ իս: Ի սկզբանե գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշման օրինականության մասին կասկածներ կային: Եվ թե տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, թե դատախազությունը բողոքը բերել էին հենց այս հիմքերով: Բայց քանի որ դատական ակտի հիմնավորումներին դեռ ամբողջությամբ ծանոթ չեմ, զերծ կմնամ մեկնաբանել դատական ակտը, և ծանոթանալուց հետո կխոսենք այդ մասին: Ոչ մի քաղաքական հետապնդում չկա, գործընթացն իրականանում է օրինականության սահմաններում և օրենքներին համապատասխան»,-ասաց Կարապետյանը:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մեկնաբանեց, թե ինչու բովանդակային չեն խոսում գործի վերաբերյալ: «Առաջինը, քանի որ դա բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից: Ճիշտ չէ, որ ԱԺ-ն, որպես օրենսդիր իշխանություն, մեկնաբանի առանձին դատական գործի հանգամանքներ` դրանում կայացվող որոշումների շրջանակում: Երկրորդ պատճառը բովանդակային է»,-նշեց Գրիգորյանը: Ինչքան էլ լուսաբանվի, գործի մասին հատվածական խոսվի, չպետք է թույլ տան ամբողջական հետևություններ անել:

Աննա Կարապետյանը նշեց, որ քանի որ դատական ակտը հրապարկվել է երեկ, իրենք չէին կարող ծանոթ լինել բոլոր հիմնավորումներին, ուստի այս պահին այդ մասով որևէ կարծիք և դիտարկում չեն ցանկանում անել, որ թյուրըմբռնում չլինի: Աննա Կարապետյանը նշեց, որ հանրության մեջ տասնամյակներ ձգվող հիմնական հանրային պահանջը Մարտի 1-ի գործի բացահայտումն է, և կսպասեն այդ բացահայտմանը:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը, և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Քոչարյանը հունիսի 25-ին ինքնակամ ներկայացել է ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` կատարելու դատարանի կալանքի որոշումը:

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում