Հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու. Արթուր Վանեցյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ հերթական համաժողովի ժամանակ մեծ ելույթով անդրադարձել է ֆեդերացիայի անելիքներին, ֆուտբոլի զարգացման տեսլականին և առաջիկա ծրագրերին:

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել եմ 2018 թվականի սեպտեմբերի 22-ից, և այդ օրվանից ֆեդերացիայում սկսել է լայնածավալ աշխատանքը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքի է բերել: Հայտարարել էի, որ ՀՖՖ մեծ ուշադրություն է դարձնելու մարզերին, և որպես ամենալուրջ ծրագիր, սկսել ենք արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցումը: Սա մասսայական ֆուտբոլը խթանելու հիանալի միջոց է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՖՖ նախագահը:

Հաջորդ ամիս ֆեդերացիան պատրաստվում է գործարկել մարզադաշտերից 26-ը` Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Հաջորդ 4 ամիսների ընթացքում նախատեսվում է ևս 26 մարզադաշտերի կառուցում: Այս նախագծի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար: Զուգահեռաբար ՀՖՖ սկսելու է աշխատանք հավելյալ 26 մարզադաշտերի ուղղությամբ, որի վրա կծախսվի ևս 750 հազար դոլար: Վանեցյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա մեջ կհասցնեն կառուցել նաև հավելյալ դաշտերը:

Անդրադառնալով ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին` Վանեցյանը փաստեց, որ հունվարից մինչ օրս, ինչ իսպանացին մասնագետն աշխատում է Հայաստանում, տեսանելի են նրա աշխատանքի դրական արդյունքները: «Մի քանի անգամ անձամբ եմ հանդիպել նրա հետ և քննարկել հայկական ֆուտբոլի ապագան և հիմա վստահություն ունեմ, որ մեր ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու: Խինես Մելենդեսի օգնությամբ մենք լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք անում ֆուտբոլում»,-ասաց նա:

Վանեցյանն առանձնակի ընդգծեց, որ նոր ծրագրերն ավելացնում են ֆինանսական բեռը, սակայն ֆեդերացիան պատրաստ է լուծել այդ խնդիրները: «Մենք լրջորեն աշխատանքներ ենք տանում կանանց ազգային թիմ ստեղծելու ուղղությամբ և կանանց ֆուտբոլի մասսայականությունը դարձրել ենք գերակա ուղղություններից մեկը: Մեծ ուշադրության է արժանանում նաև ֆուտզալը»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Ֆեդերացիայի ղեկավարի խոսքով` Հայաստանում զարգացում է ապրում նաև ակումբային ֆուտբոլը, թեպետ առկա են մի շարք խնդիրներ: «Ակումբներից շատերը չեն շտապում ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում: Սա լրջագույն խնդիր է, և մենք այժմ փոխում ենք ենթակառուցվածքները տրամադրելու քաղաքականությունը: Ոչ թե կառուցում և նվիրաբերում ենք ակումբին, այլ համատեղ ներդրումային ծրագիր ենք իրականացնում ցանկացողների հետ»,-նշեց նա:

Վանեցյանը մեծ ոգևորությամբ առանձնացրեց Հայաստանի ընտրանու վերջին երկու հաղթանակները և մասնավորապես ասաց. «Հույս ունենք, որ գրանցած հաջողությունը զարգացում կապրի, և մենք` ՀՖՖ-ն և անձամբ ես, միշտ լինելու ենք ֆուտբոլիստների և մարզիչների կողքին»:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ