Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:

Այսօրվա նիստի օրակարգում ունենք նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը: Իհարկե, համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն, իհարկե, մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է: Եվ այդ ուղղությամբ մենք ունենք ոչ միայն ընթացիկ, միջնաժամկետ, այլև ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներ լուծելու և քննարկելու խնդիր: Այդ քննարկումներն, իհարկե, տեղի են ունենում ոչ միայն Անվտանգության խորհրդի ձևաչափով, դրանք նաև տեղի են ունենում քաղաքական միջավայրում, կառավարական տարբեր աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների ֆորմատներում, բայց իհարկե, Անվտանգության խորհուրդն այն մարմինն է, որտեղ այդ բոլոր քննարկումների արդյունքները պետք է իմի բերվեն և վերածվեն կոնկրետ գործնական արդյունքների ու որոշումների:

Մեր այսօրվա աշխատանքին հաջողություն եմ մաղթում, որպեսզի այդ որոշումները ոչ միայն կայացվեն, այլ նաև դրանց իրագործման կոնկրետ ճանապարհային քարտեզ և պատկերացում ունենանք»:

ԱԽ նիստում քննարկվել է անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում