Ինովացիա

Google-ը հրաժարվեց պլանշետներ թողարկելուց

1 րոպեի ընթերցում

Google-ը հրաժարվեց պլանշետներ թողարկելուց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ը հայտարարել Է, որ դադարեցնում Է պլանշետների արտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերության ավագ փոխնախագահ Ռիք Օսթերլոհը հայտնել Է Twitter-ում:

«Այո, դա ճիշտ Է… Google HARDWARE թիմը կենտրոնանալու Է բացառապես նոութբուքեր ստեղծելու վրա»,-գրել Է նա, նշելով, որ «Android եւ Chrome OS թիմերը 100 տոկոսով հանձնառու են այն գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, որոնք պլանշետներ են թողարկում շուկայի բոլոր սեգմենտների համար»: Business Insider-ը, վկայակոչելով ընկերության ներկայացուցչին, հայտնում Է, որ Google-ը չի թողարկելու Pixel Slate-ի նոր մոդելներ: Նրա խոսքով՝ ընկերության աշխատակիցների մեծամասնությունը, որոնք զբաղվում Էին պլանշետների մշակմամբ, կանցնեն Pixelbook շարքի նոութբուքերի հետ աշխատանքին, իսկ մնացածներին կուղարկեն աշխատելու «գաղտնի նախագծերում»:

12,3 դյույմ դիսփլեյով Pixel Slate պլանշետը ներկայացվել Էր 2018 թվականի հոկտեմբերին: Սարքը հանդերձված Է 8-մեգապիքսելանոց երկու խցիկով եւ պատկերի առանձնահատուկ հստակություն ապահովող դիսփլեյով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում