Ինովացիա

Apple-ը MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցների հետ կապված խնդիրների պատճառով

1 րոպեի ընթերցում

Apple-ը MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցների հետ կապված խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը 2015-2017 թվականներին վաճառքներում հասանելի MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցի հնարավոր բռնկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ընկերության կայքում զետեղված հայտարարությունը:

Պոտենցիալ առումով խոցելի են ճանաչվել Retina-դիսփլեյով 15-դյույմանոց մոդելի նոութբուքերը, որոնք թողարկվել են 2015 թվականի կեսերին:

«Apple-ում պարզել են, որ 15-դյույմանոց MacBook Pro-ների վաղ սերնդի մի շարք մոդելների մարտկոցը կարող Է չափից ավելի տաքանալ եւ հրդեհային անվտանգության սպառնալիք ստեղծել»,-ասված Է պաշտոնական կայքում: Այս կայքում կարելի Է սերիական համարով ստուգել, թե ծրագրի գործողությունը տարածվում Է արդյոք նոութբուքի վրա: Ընկերությունը խոստանում Է անվճար փոխարինել հին մարտկոցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում