Արայիկ Հարությունյանը Մինսկում կմասնակցի երկրորդ Եվրոպական խաղերի բացման արարողությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ից 22-ը Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի, ինչպես նաև կրթության նախարարների հրավերով կգտնվի Մինսկում՝ մասնակցելու երկրորդ Եվրոպական խաղերի բացման արարողությանը, որին մասնակցելու են Եվրոպայի 50 երկրների սպորտի պատասխանատուներ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաև նույն օրերին Մինսկում կայանալիք կրթության նախարարների հանդիպմանը, որին հրավիրված են շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: Հանդիպման ընթացքում քննարկվելու ենմասնակից երկրների միջին մասնագիտական կրթության համակարգը, առկա խնդիրներն ու մարտահրավերները և դրանք լուծելու ռազմավարական ուղղությունները։
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նախարարի մի շարք հանդիպումներ մասնակից երկրների կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պատասխանատուների հետ, ինչպես նաև այցեր Բելառուսի ուսումնական հաստատություններ։