Երկիր մոլորակի բնակչությունը 2018 թվականին Համացանցում անցկացրել Է մեկ միլիարդ տարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի բնակչությունը 2018 թվականին միագումար շուրջ մեկ միլիարդ տարի Է անցկացրել Համացանցում: ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Կոկովն այս տվյալերը բերել Է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամեն ամիս սոցցանցերում փոխգործակցում Է ավելի քան 3 միլիարդ մարդ, ըստ որում միջին վիճակագրական ինտերնետ-օգտատերը ցանցում անցկացնում Է օրական մինչեւ վեց ժամ,- նշել Է նա:- Այսպիսով, անցյալ տարի մարդիկ միագումար կերպով առցանց ռեժիմում են գտնվել շուրջ մեկ միլիարդ տարի»: Կոկովի խոսքով՝ ամբողջ աշխարհում Համացանցից ակտիվորեն օգտվում Է ավելի քան 4 միլիարդ մարդ: Ըստ որում շուրջ քառորդ միլիարդ մարդ առաջին անգամ դրան Է միացել 2017 թվականին: «Դրանք լսարանի աճի վիթխարի տեմպեր են»,- կարծում Է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը: Նա նաեւ նշել Է, որ սոցիալական ցանցերի օգտատերերի թվի ավելացումը: «2018 թվականի ընթացքում ամենահանրաճանաչ սոցիալական հարթակների մասնակիցների քանակն օրական ավելացել Է 1 միլիոնով, այսինքն՝ մեկ վայրկյանում 11 մարդով»,- ասել Է Կոկովը:

Նա նաեւ հայտարարել Է, որ 2018 թվականին ավելի քան 200 միլիոն մարդ դարձել Է շարժական սարքերի տեր, եւ այժմ մոլորակի ավելի քան 7,7 միլիարդ բնակչության երկու երրորդն ունի շարժական հեռախոս եւ ինչպես Համացանցից, այնպես Էլ սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ