Մշակույթ

Առաջին ալիքն սկսում է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանը

1 րոպեի ընթերցում

Առաջին ալիքն սկսում է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առաջին ալիքը հայտարարում է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցության հայտերի ընդունման սկիզբը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հանրային հեռուստաընկերությունից, նախագծին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ երեխաները,որոնք 2019 թ. նոյեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, բայց ոչ ավելի, քան 14 տարեկան:

Նախագծի հաղթողը իր մրցութային երգով կներկայացնի Հայաստանը Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը: Հայտը լրացնելու և մասնակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել www.eurovision.am կայք կամ զանգահարել +37491650015 հեռախոսահամարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում