Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և բարձր գնահատել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործությունը: «Ձեր այցը լավ առիթ է քննարկելու ապագա Հայաստանի մասին մեր պատկերացումները: Մեր կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես տեխնոլոգիապես զարգացած պետություն և Ձեզ նման հայրենակից ունենալը վստահություն է ներշնչում, որ դա իրագործելի խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պարոն Դամադյանը հայ ժողովրդի տաղանդի բացառիկ օրինակ է:

Գիտնականը վարչապետին է ներկայացրել իր գործունեությունն ու ծրագրերը, անդրադարձել նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի բժշկական և գիտական շրջանակների հետ համագործակցության, նոր MRI սարքով ՀՀ առողջապահության ոլորտը համալրելու հնարավորությունների, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտների զարգացման մասին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում