ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում`հունիսի 19-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ամադինդա» լեգենդար հարվածայինների խմբի համերգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:
Համերգի ընթացքում խումբը կներկայացնի երաժշտություն` Եվրոպայից մինչև Աֆրիկա, ինչպես նաև քսանմեկերորդ դարի հեղինակների ստեղծագործություններ:
«Ամադինդա» խմբի անդամների վիրտուոզությունը և երաժշտական մեծ կարողությունները ոգեշնչել են քսաներորդ դարի հռչակավոր կոմպոզիտորներին տասնամյակներշարունակ աշխատելուխմբի հետ, որի արդյունքում ստեղծվել են հարվածայիներկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդա» խմբի համար: «Ամադինդայի» կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից: