Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովի նախագահը հուսով է, որ Ադրբեջանը հետ կկանգնի իր ռազմատենչ քաղաքականությունից

1 րոպեի ընթերցում

   ԱԺ հանձնաժողովի նախագահը հուսով է, որ Ադրբեջանը հետ կկանգնի իր ռազմատենչ քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կառուցողական գործընթաց է ակնկալում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին նախատեսվող հանդիպումից:

«Ցավալի է, որ Արցախի և Ադրբեջանի շփման գծում կայուն չէ իրավիճակը: Դա հետևանք է Ադրբեջանի գործողությունների և ռազմատենչ հայտարարությունների: Իրավիճակի ապակայունացման պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, բայց, հուսով եմ, որ ի վերջո Ադրբեջանը հետ կկանգնի և կփոխի իր դիրքորոշումը ու կգա կառուցողական դաշտ: Մենք ունենք մեր դիրքորոշումները և դրանք կշարունակենք պնդել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբինյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում