Հայկակ Արշամյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենակարևոր մոտեցումը համարում է ցանցային աշխատելաոճը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հիմնադրամի որդեգրած ամենակարևոր մոտեցումը ցանցային աշխատելաոճն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշամյանն ասաց հունիսի 18-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Շեշտադրումը նա է, որ հիմնադրամը պետք է գտնվի հայության և Հայաստանի հատման կետում, և պետք է փորձի որքան հնարավոր է ներառական լինել, բայց ամենակարևոր սկզբունքն ու մոտեցումը, որ մենք որդեգրել ենք ու արդեն մի քանի ամիս է, որ այդպես ենք աշխատում, դա ցանցային աշխատելաոճն է: Հիմա մենք աշխատում ենք Արագածոտնի, Տավուշի և Շիրակի մարզպետների հետ, ինչպես նաև Արցախի կառավարության հետ: Տվյալ համայնքի կարիքները դուրս ենք բերում և այդ կարիքների միջոցով ենք փորձելու ֆոնդահայթայթում անել և դոնորներին ուղղել դեպի այդ կարիքների ֆինանսավորումը»,- ասաց Արշամյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Հայերեն

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտում բացահայտել են առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Հայ ուսանողների հաջողությունը Կասաբլանկայում. «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը»՝ միջազգային մրցանակակիր