Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի կառուցապատման ծրագրերի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել քննարկում` նվիրված Երևան քաղաքի խոշոր քաղաքաշինական կառուցապատման ծրագրերին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կառուցապատման առկա նախագծային առաջարկներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք նոր քաղաքաշինական ծրագրեր:
Շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց մոտեցումները նախագծերի տարբեր ասպեկտների վերաբերյալ: Տեղի է ունեցել քննարկում կառուցապատման աշխատանքները ճարտարապետական և պատմամշակութային պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված համաձայնեցված լուծումների մշակման շուրջ:
Կարդացեք հոդվածը` Русский