Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է 650 հազար դրամ դատական ծախսերի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը պահանջեց 650 հազար դրամ դատական ծախսերի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց հայցից հրաժարվելու մասին, որից հետո անդրադարձ կատարվեց դատական ծախսերին:

Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը նշեց, որ իր վստահորդի միակ եկամտի աղբյուրը աշխատավարձն է և դատավարության ընթացքում ծախսել է 650 հազար դրամ՝ վճարելով փաստաբաններին ծառայության համար:

«Կարծում եմ, որպեսզի հետագայում կանխվեն նմանատիպ անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա, այո, հետամուտ ենք լինում, որպեսզի այդ հարցը լուծվի և այն մարդիկ, ովքեր անհիմն հայց կներկայացնեն իմ վստահորդի դեմ, պետք է վճարեն դրա համար»,- ասաց Գյոզալյանը:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այդ գումարը ողջամիտ չի համարում և նշեց, որ դատավարություն փաստացի տեղի չի ունեցել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ հայցով դատական ակտ կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:

Հայցի առարկան էր՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:

Հունիսի 13-ին` դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասել էր, որ եթե պատասխանողի ներկայացուցիչը հայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից:

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանը այդ հայտարարությունն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչը հայցվոր կողմին բավարարել է:

Հայերեն English Русский

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական

Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

ՀՀ կառավարությունը 813 մլն 386 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել