Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ ունեցավ հայրենիքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջութակահար, բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Երևանում կայացած համերգին կատարեց Սերգեյ Պրոկոֆևի, Մաքս Բրուխի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն տեղի ունեցավ հունիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում հնչեցին Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև` Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։

«Խաչատրյանի հետ երկար էինք մտածում ծրագրի մասին և կանգ առանք այս երկու կոմպոզիտորների գործերի վրա: Բրուխի սերենադը Հայաստանում երբեք չի կատարվել, իսկ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան մեր նվագախմբի սիրելի ստեղծագործություններից է, քանի որ թույլ է տալիս ցույց տալ նվագախմբի բոլոր հնարավորությունները: Այս գործը լի է սարկազմով, ինտելեկտուալ հումորով»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:

Անդրադառնալով Սերգեյ Խաչատրյանի հետ համագործակցությանը՝ դիրիժորն ասաց, որ Սերգեյը սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերն է, ում հետ հանդես են գալիս ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: «Այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ է բնակվում Խաչատրյանը, քանի որ տարբեր երկրներում, երբ խոսվում է հայկական մշակույթի մասին, հիշում են Սերգեյ Խաչատրյանին, ով ներկայացնում է Հայաստանը: Նա այսօր աշխարհի տասը լավագույն ջութակահարներից է»,-շեշտեց Սմբատյանն ու հավելեց՝ էական է, որ այն դրական հույզերը, որոնք կան նվագախմբի ու ջութակահարի միջև փոխանցվեն երաժշտասերներին:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ Ինը տարեկանում առաջին անգամ որպես մենակատար հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Վաղ տարիքից մենահամերգներով ելույթ է ունեցել Հայաստանում և աշխարհի շուրջ 50 երկրում։

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը