Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Հունաստան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Հունաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Աթենք՝ Եվրո-2020-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Աթենք չարտերային չվերթով մեկնեցին Հունաստան, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստանհանդիպումը: Հավաքականի կազմում Հունաստան են մեկնել 22 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հայկ Իշխանյան, «Լոռի ՖԱ»

Հովհաննես Համբարձումյան,«Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Կիսապաշտպաններ

Արտակ Եդիգարյան,«Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան,«Փյունիկ»

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հենրիխ Մխիթարյան,«Արսենալ», (Անգլիա)

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Գևորգ Ղազարյան, առանց ակումբի

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան,«Կայսար», (Ղազախստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ)

Արթուր Միրանյան «Փյունիկ»

Այսպիսով, նախապես հրավիրված 25 ֆուտբոլիստներից հավաքականի հետ չեն մեկնել Գրիգոր Մելիքսեթյանը, Արմեն Մանուչարյանը և Էրիկ Վարդանյանը: Վերջինս դուրս է մնացել հայտացուցակից վատառողջ լինելու պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում