Առաջին հաղթանակը Եվրո-2020-ի որակավորման փուլում. Հայաստան-Լիխտենշտեյն 3:0

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական խաղում Երևանում ընդունելով Լիխտենշտեյնի ընտրանուն՝ հաղթեց 2:0 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից ընդամենը մեկ րոպե անց՝ ստանալով պաշտպան Վարազդատ Հարոյանի փոխանցումը, հանդիպման հաշիվը բացեց Գևորգ Ղազարյանը: Մեկնարկային րոպեներին պարզ էր մի բան՝ Հայաստանի ընտրանին պատրաստվում է «առաջին համարով» խաղալ և պայքարում ամենփոխանցման համար: Խաղի 17 րոպեին հավաքականի գեղեցիկ, բազմաքայլ և սուր հակագրոհը եզրափակեց հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Հաջորդ րոպեներին ևս Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ, ինչի մասին վկայում էր նաև վիճակագրությունը:

Երկրորդ կեսում հանդիպման տեմպը ընկավ: Հայաստանի ընտրանին գրոհում էր, սակայն ոչ այդքան վտանգավոր եզրափակչում գրոհներով: Լիխշտենշտեյն էլ երբեմն-երբեմն փորձում էր հետ բերել կորցրածը: Մի շարք վտանգավոր պահերի իրեն հրաշալի դրսևորեց դարպասապահ Արամ Հայրապետյանը: Հանդիպման վերջնամասում Տիգրան Բարսեղյանը խփեց նաև ընտրանին 3-րդ գնդակը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց Արմեն Գյուլբուդաղյանցի սաների հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Եվրո-2020-ի շրջանակներում Հայաստանի թիմը կանցկացնի հունիսի 11-ին, որտեղ կմրցի Հունաստանի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Աթենքի Օլիմպիական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հայերեն العربية

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը