Զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական կապերն ակտիվանում են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 6-ին կայացել է զբոսաշրջությանը նվիրված հայ-գերմանական գործարար համաժողովը, որին մասնակցել են հունիսի 4-ից 7-ը ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի (German Travel Association), Բավարիայի ուխտագնացության գրասենյակի, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև Հայաստանում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Սուսաննա Սաֆարյանը նշել է․ «Այս միջոցառման նպատակն է ներկայացնել պետական քաղաքականությունը զբոսաշրջության ոլորտում, բնագավառի առաջնահերթությունները և հնարավորությունները, համագործակցություն ստեղծել Հայաստանի և Գերմանիայի մասնավոր հատվածների միջև, փորձել հասկանալ, թե որոնք են այն առաջարկները, որ մենք կարող ենք տալ գերմանական շուկային, և լսել գերմանական կողմի այն առաջարկները, որոնք պահանջվում են գերմանական շուկայի համար։ Մենք նաև հրավիրել ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացնում զբոսաշրջության բնագավառում, որպեսզի իրենք էլ կարողանան ներկայացնել այն, ինչ արվում է Հայաստանում տուրիզմի զարգացման ուղղությամբ»։

«Հայաստանը կարևորում է գերմանական շուկան, Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային այցելությունները։ Հարկավոր է առավելագույնս օգտագործել Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները և ներկայանալ գերմանական շուկայում, իսկ այսօրվա միջոցառումը ևս մեկ լավ հնարավություն է դրա համար», - ասել է Սուսաննա Սաֆարյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են շնորհադեսներ, քննարկվել են զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական զբոսաշրջային գործընկերության առանձնահատկությունները և դրանց զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության պայմանավորվածություններ։

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Գերմանական տնտեսական միավորման (DWV), Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի (DRV) և «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցությամբ (ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ:

Հայերեն

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին