Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի վարչապետին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Չելլ Ստեֆան Լյուվենին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առ­թիվ։

Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված բարեկամական կապերը, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցություն ծավալելու հա­մար։

Մեծապես արժևորում ենք Շվեդիայի ակտիվ աջակցությունը Հայաս­տա­նում ընթացող ժողովրդավարական գործընթացներին՝ հաշվի առնելով Ձեր երկրի մեծ փորձն այս կարևոր ոլորտում։

Բարձր գնահատելով Շվեդիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդ­լայն­ված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը՝ լիահույս ենք, որ այն նոր հնարավորություններ կընձեռի երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով համալրելու համար»։

Հայերեն العربية English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում