Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի վարչապետին Սահմանադրության օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի վարչապետին Սահմանադրության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի Թագավորության վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այդ ուղղու­թյամբ։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք արձանագրել նոր ձեռքբերումներ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Արժևորում եմ Դանիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Լիահույս եմ, որ այն նոր շունչ ու որակ կհաղորդի մեր հարաբերություններին եվրոպական երկրների հետ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն և հետագա առաջընթաց»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում