Հայաստանում նախորդ տարի պետբյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 342 մլրդ դրամ. արձանագրվել է ծրագրի 98.3 տոկոս կատարողական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բյուջեի եկամուտների փաստացի ցուցանիշը նախորդ տարի կազմել է մոտ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ: Ընդ որում, հարկային եկամուտները 2018-ին կազմել են 21 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաղորդումը:

«Եկամուտների փաստացի ցուցանիշը կազմել է մոտ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ կամ արձանագրվել է ծրագրի 98.3 տոկոս կատարողական: Իսկ ծախսերի համար 1 տրիլիոն 447 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ է արձանագրվել կամ կատարվել է 94.7 տոկոսով, համապատախանաբար պակասուրդը նույնպես ունեցել է համեմատաբար ցածր կատարման աստիճան, կատարողականը եղել է 65.1 տոկոս կամ ընդամենը 105 մլրդ դրամ: Հարկային եկամուտները 2018-ին կազմել են 21 տոկոս»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Ծախսերի մասով ունեցել ենք փաստացի 24.1 տոկոս ՀՆԱ-ի կատարողական, իսկ դեֆիցիտը կազմել է 1.8 տոկոս:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ եկամուտների, ծախսերի և պակասուրդի համար Պետական բյուջեի մասին օրենքով ամրագրված են որոշակի թվեր, սակայն նաև կան որոշակի դրույթներ, որոնցով նախատեսված է, թե որ գործառնությունները պետք է իրականացվեն տարվա ընթացքում և արտացոլվեն փաստացի ցուցանիշների մեջ: Նա կատարված փոփոխությունները բաժանեց մի քանի մասերի` արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող միջոցների ներառումը թե ծրագրային, թե փաստացի ցուցանիշներում, կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների արտացոլումը:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից