Ռիհաննան աշխարհի ամենահարուստ երգչուհին Է դարձել Forbes-ի վարկածով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենթին, որն ավելի հայտնի Է որպես Ռիհաննա, դարձել Է աշխարհի ամենահարուստ կին-երաժիշտը: Նրա կարողությունը գնահատվում Է 600 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին հայտնել Է Forbes հանդեսը:

Ամերիկացի երգչուհին տեղ Է գտել ամենահարուստ սելֆ-մեյդ կանանց ցուցակում՝ զբաղեցնելով 37-րդ տեղը: Ռիհաննան կարողացել Է առաջ անցնել առավել մեծ ժողովրդականություն վայելող մյուս ամերիկացի երգչուհիներից, ինչպիսիք են՝ Մադոննան (39-րդ տեղ, կարողությունը գնահատվում Է 570 մլն դոլար) եւ Բեյոնսեն (51-րդ տեղը, կարողությունը գնահատվում Է 400 մլն դոլար):

Հանդեսը նշում Է, որ Ռիհաննայի հիմնական եկամուտը գալիս Է ֆրանսիական LVMH-Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի հետ նրա գործընկերությունից: LVMH-ը դարձել Է Fenty Beauty կոսմետիկական բրենդի համասեփականատերը, որը Ռիհաննայի կողմից ստեղծվել Է 2017 թվականին: Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում Fenty Beauty-ն վաճառքների ծավալն ավելացրել Է 100 մլն դոլարով, ինչին նպաստել են Ռիհաննայի ճանաչված լինելը եւ 71 մլն բաժանորդները Instagram-ի նրա օգտահաշվում: Հանդեսի գնահատումներով՝ անցյալ տարի Fenty Beauty-ն ստացել Է 570 մլն դոլարի եկամուտ:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Ռիհանան LVMH ընկերությունների խմբի հիման վրա ստեղծելու Է Fenty նորաձեւության տունը, որի կենտրոնակայանը գտնվելու Է Փարիզում: Բրենդն արտադրելու Է հագուստ, կոշիկ, լյուքս դասի աքսեսուարներ ու զարդեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին

Հուլիսի 1-ից բոլոր մարզերում գործելու է անապահովության գնահատման նոր համակարգ

Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը

Գյումրիում վերացնում են հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի հետևանքները

Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով

Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին

Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության երկրորդ ծրագիրը՝ ՌԴ-ից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարար

ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար