Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայի շենքում 2019 թվականի հունիսի 4-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով:Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Հ. Մխիթարյանի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին Երևանում՝ Մարինա Թաշչյանի և 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվող Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Ներկայումս Մխիթարյանը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբում որպես կիսապաշտպան։ 2012 թ.-ին Մխիթարյանը արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: 2017 թ.-ին Մխիթարյանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Հ. Մխիթարյանը ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Նա Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 82 խաղում 27 խփած գնդակով։

Հայերեն العربية English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները