Հայաստանում վարկավորման ծավալներն աճել են 24 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավելացել են վարկավորման ծավալները: Դա նաև տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ բանկի գործունեության մասին հաղորդման մասին իր ամփոփիչ ելույթում:

«Ֆինանսական կայունության պայմաններում տնտեսության ակտիվությանը զուգահեռ ավելացել է ֆինանսական միջնորդությունը: Վերջին 11 տարիներին 4 անգամ աճել է ֆինանսական միջնորդությունը, ավելացել են վարկավորման ծավալները, որը տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է, եթե, իհարկե, դրանք ուղղվում են արտադրական ճյուղերին: Վերջին 10 տարիների ընթացքում վարկերի միջին աճը կազմել է 24 տոկոս, իսկ ավանդներինը՝ 20 տոկոս»,-ասաց Ջավադյանն ու հավելեց, որ ներդրվել են ֆինանսական համակարգի զարգացման նպատակային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ հաշտարարի ինստիտուտը, ավանդների ապահովագրման ինստիտուտը:

Ներկայում ԿԲ-ի կողմից կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում աճի ներուժ ունեցող պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցման ուղղությամբ՝ ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկի միջոցով: Աշխատանքներ են տարվում նաև խոշոր մասնավոր ընկերություններին կապիտալի շուկա ներգրավելու ուղղությամբ: Արդեն բանակցությունները սկսվել են կառավարության ներկայացուցիչների հետ:

Ջավադյանը տեղեկացրեց նաև, որ արդեն քննարկում է խոշոր համայնքների՝ մասնավորապես Երևանի կողմից մունիցիպալ պարտատոմսերի շուկայի միջոցով ֆինանսավորման իրականացման հնարավորությունը: Պարտատոմսերի միջոցով երկարատև ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի ֆինանսավորմանը:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից