Հասարակական

Գարեգին Բաղրամյանը ՀԾԿՀ աշխատակազմին ներկայացրել է հանձնաժողովի նորանշանակ անդամներին

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանը ՀԾԿՀ աշխատակազմին ներկայացրել է հանձնաժողովի նորանշանակ անդամներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը աշխատակազմին է ներկայացրել հանձնաժողովի նորանշանակ անդամներ Մեսրոպ Մեսրոպյանին, Սեդա Շահինյանին, Սերգեյ Աղինյանին և Կամո Սարգսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, Գարեգին Բաղրամյանը շնորհավորելով նորանշանակ անդամներին՝ համոզմունք է հայտնել, որ նրանք լավագույնս կիրականացնեն օրենքով իրենց վերապահված գործառույթները, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներով ու փորձառությամբ նոր որակ կհաղորդեն հանձնաժողովի հետագա աշխատանքներին:

Նորանշանակ անդամները շնորհակալություն են հայտնել բարձր գնահատանքի և վստահության համար՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը լավագույնս դրսևորելու իրենց մասնագիտական կարողություններն ու ներուժը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում