Արմեն Մելիքբեկյանը Մ19 տարեկանների արժանապատիվ խաղ է ակնկալում Եվրո-2019-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը լիահույս է, որ Եվրո-2019-ում Մ19 տարեկանների հավաքականն արժանապատիվ խաղ կցուցադրի:

«Վիճակահանությունը շատ խորհրդանշական էր մեզ համար, քանի որ Եվրո-2019-ի բացման խաղում մրցելու են Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը՝ Խինես Մելենդեսը, Իսպանիայի թիմի հետ բազմիցս մասնակցել է այս տարիքային մրցաշարին և հաղթել: Մենք, իհարկե, հասկանում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում Իսպանիան, որպես թիմ, և այնտեղ կան ֆուտբոլիստներ, ովքեր փորձեր են կատարում իրենց ուժերը փորձել Լա լիգայում: Սակայն բացման խաղին ամեն արդյունք հնարավոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ առաջին փոխնախագահը:

Մելիքբեկյանի պնդմամբ` A խմբում, որտեղ նաև Հայաստանի ընտրանին է, ամենաուժեղ թիմը գործող չեմպիոն Պորտուգալիան է: Մինչև մրցաշարը թիմերի ուսումնասիրությունները շարունակվելու են` փորձելով հասկանալ նաև հավաքականների մեկնարկային կազմերը: «Հույս ունենք, որ հավաքականն արժանապատիվ խաղ կցուցադրի և շատ ավելի լավ է նման ուժեղ մրցակիցների հետ խաղալ»,-ասաց նա:

ՀՖՖ առաջին փոխնախագահը ասաց նաև, որ մինչև Եվրո-2019-ը Երևանում կբացվի հատուկ «ֆան-զոնա», իսկ մայրաքաղաքը և հատկապես հյուրընկալող մարզադաշտերն արդեն իսկ պատրաստ են:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը. A. Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա: B. Չեխիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա: Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կմեկնարկի հուլիսի 14-ին:

Հայերեն English

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ