Սպորտ

Մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը. Արմեն Մելիքբեկյան

2 րոպեի ընթերցում

Մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը. Արմեն Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ի համար մեծ պատիվ է համարում երիտասարդների աշխարհի առաջնության հնարավոր հյուրընկալությունը, եթե ՖԻՖԱ-ն հաստատի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միասնական հայտը:

Մելիքբեկյանն ասել է, որ 2029 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու միասնական հայտ ներկայացնելու վերաբերյալ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի հետ նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել անցած տարի։

«Սա ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող խոշորագույն մրցաշարերից է: Եթե մենք կարողանանք հաղթել, ապա մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքբեկյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության հետ:

«Արդեն հաստատված է, որ կառավարությունն աշխարհի առաջնությունից առաջ երկու մարզադաշտ կառուցելու ծրագիր ունի: Երկուսն էլ լինելու են Վրաստանի սահմանի մոտ: Մարզադաշտերը լինելու են Դիլիջանում և Լոռու մարզում, ըստ ամենայնի` Վանաձորում: Հայաստանի կողմից մրցաշարի համար օգտագործվելու է նաև Հանրապետական մարզադաշտը: Ունենք նաև ազգային ստադիոնի ծրագիրը, որը նախնական կերպով հաստատված է: Հայաստանը կօգտագործի 4 մարզադաշտ»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։

Աշխարհի երիտասարդների առաջնության անցկացման վայրը պարզ կլինի 2025 թվականին:

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Սպորտ

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Սպորտ

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Սպորտ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Սպորտ

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Սպորտ

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները

«Ուրարտու»-ն մարոկկացի նոր կիսապաշտպան ունի

Սպորտ

«Ուրարտու»-ն մարոկկացի նոր կիսապաշտպան ունի

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

Սպորտ

Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Սպորտ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում