Սպորտ

Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքբեկյանի շնորհավորանքում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ողջ անձնակազմի, հայկական ֆուտբոլի շահառուների և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ։  Երկար տարիների ընթացքում ֆուտբոլին Ձեր նվիրումը մշտապես փայլուն օրինակ է հանդիսացել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների համար։ Ֆուտբոլիստի և մարզչի Ձեր կարիերայի նվաճումները ոսկե տառերով են գրվել համաշխարհային և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Անգնահատելի է Ձեր ավանդը հայկական ֆուտբոլի մեծ նվաճման՝ «Արարատ-73»-ի հաղթանակի գործում: Կրկին շնորհավորելով Ձեզ՝ Ցանկանում ենք անսպառ առողջություն, տոկունություն և եռանդ»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում