Սպորտ

Պորտուգալական ֆուտբոլի գաղտնիքները՝ Հայաստանում. երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները հուշագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Պորտուգալական ֆուտբոլի գաղտնիքները՝ Հայաստանում. երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները սեպտեմբերի 6-ին, երկու երկրների ազգային հավաքականների մասնակցությամբ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ, ստորագրել են երկկողմ հարաբերությունները կարգավորող հուշագիր։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

Հուշագրով նախատեսվում է կազմակերպել և անցկացնել միջազգային մրցաշարեր, կրթական ծրագրեր, սեմինարներ և գիտաժողովներ, փորձի ու մասնագիտական գիտելիքների փոխանակում մարզական ենթակառուցվածքների կառուցման ու կառավարման, սպորտային և գիտական սարքավորումների կիրառման, ինչպես նաև սպորտային գիտության և բժշկության ոլորտներում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մարզիչների և տեխնիկական անձնակազմի կրթությանն ու վերապատրաստմանը։

Կողմերը պայմանավորվել են անցկացնել նաև ֆուտբոլի և ֆուտզալի ընկերական հանդիպումներ։

Մեկնաբանելով հուշագրի ստորագրումը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է․

«Շատ մեծ օգուտներ կարող ենք քաղել այս հուշագրից։ Ամենակարևորը՝ կարող ենք ստանալ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փորձը։ Գիտենք, թե այն ինչպիսի որակյալ աշխատանք է կատարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ Նաև շատ կարևոր կլինի, եթե պորտուգալական կողմը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք, մեզ որոշակի խորհրդատվություն տրամադրի պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման վերաբերյալ»։  

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրո Պրոենսան ստորագրված փաստաթուղթն անվանել է նոր հարաբերությունների սկիզբ՝ նշելով, որ այս հուշագրով իրենք Հայաստան կբերեն պորտուգալական ֆուտբոլի գաղտնիքները։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում