Սպորտ

ՀՖՖ նախագահն Արմավիրի մարզում մասնակցել է փոքր խաղադաշտերի բացման արարողությունների

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ նախագահն Արմավիրի մարզում մասնակցել է փոքր խաղադաշտերի բացման արարողությունների

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզում ֆուտբոլի 10 փոքր խաղադաշտ է բացվել։ Դրանցից 7-ի բացմանը ներկա են եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ամբողջ հանրապետության տարածքում 20x40 խաղադաշտերի տեղադրման ծրագիրը 

Այս անգամ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել էր Արմավիրի մարզ և մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ մասնակցել ևս 7 խաղադաշտերի բացմանը։ 

Ընդհանուր առմամբ, մարզի 7 միավորված բնակավայրերում բացվեց 10 փոքր խաղադաշտ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում