Սպորտ

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ հիմնադրման 32-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով

3 րոպեի ընթերցում

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ հիմնադրման 32-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1992 թ. հունվարի18-ին. այս կապակցությամբ ուղերձով է հանդես եկել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«32 տարի առաջ, երբ հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանում ֆուտբոլը կառավարող մարմնի ստեղծման ակունքներում կանգնած մարդիկ դժվար թե պատկերացնեին ինչպիսին կլինի հայկական ֆուտբոլը 3 տասնամյակ հետո։ Ֆեդերացիայի հիմնադրումն իրականացվել է բարդ պայմաններում, և դա էլ ավելի է արժևորում այս կարևոր իրադարձությունը։

2024 թվականին տարեդարձն առաջին անգամ նշում ենք առանց կառույցի առաջին նախագահի՝ լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի։ Սա ևս մեկ առիթ է հիշելու ու արժանին մատուցելու հայկական ֆուտբոլի լեգենդար գործիչներից մեկին, կարևորելու նրա դերն անկախ Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում։

Այս տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը բազմաթիվ բարդ խնդիրներ է հաղթահարել, ունեցել է ինչպես անհաջողություններ, այնպես էլ ուրախալի պահեր։ Որպես մարզական կառույց ՀՖՖ-ի առջև մշտապես կանգնած է արդյունքի հասնելու, հայկական ֆուտբոլի դերը միջազգային ասպարեզում բարձրացնելու խնդիրը։ Սակայն այսօր ես ցանկանում եմ ընդգծել ֆուտբոլի՝ առաջին հայացքից ոչ այնքան ակնհայտ նպատակը՝ սոցիալական լայն ներգրավում ապահովելը։

ՀՖՖ-ն, բացի Հայաստանի հավաքականների կողմից մարզական նպատակներին հասնելու խնդրից, պարտավոր է աշխատել մարզաձևի լայն տարածումն ապահովելու, սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին գործընթացների մեջ ընդգրկելու, հայաստանյան մարզերում ֆուտբոլի աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ։ Կարևորագույն խնդիր է նաև երեխաների շրջանում խաղի նկատմամբ սերը սերմանելը․ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ շատ քչերն են դառնում, իսկ թիմային ոգին, ընկերությունը, միմյանց փոխօգնության հասնելու հատկանիշները, որոնք կարող են ուսուցանվել ֆուտբոլի միջոցով, երեխաների մոտ ձևավորվում են մարզումների ընթացքում և կարող են նրանց ուղեկիցը լինել ամբողջ կյանքում։

Այսօր, ևս մեկ անգամ ընդգծելով ֆուտբոլի սոցիալական կարևորագույն դերը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին մաղթում եմ անսահման սեր ֆուտբոլի նկատմամբ և բեղմնավոր աշխատանք ֆուտբոլային ոլորտի բոլոր մակարդակներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ՀՖՖ նախագահի ուղերձում:

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Սպորտ

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Սպորտ

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Սպորտ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Սպորտ

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Սպորտ

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները

«Ուրարտու»-ն մարոկկացի նոր կիսապաշտպան ունի

Սպորտ

«Ուրարտու»-ն մարոկկացի նոր կիսապաշտպան ունի

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

Սպորտ

Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Սպորտ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում