Հասարակական

Արայիկ Հարությունյանը չի բացառում դպրոցներում դրամահավաքը, սակայն ահազանգերը նվազել են

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը չի բացառում դպրոցներում դրամահավաքը, սակայն ահազանգերը նվազել են

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարությունը «Վերջին զանգի» կապակցությամբ դրամահավաք իրականացնելու վերաբերյալ ահազանգեր գրեթե չի ստացել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ֆիքսվում է, որ շատ զգալի նվազում են այս առումով ահազանգերը։ Այն դպրոցները, որտեղ գնացել եմ, թե ուսուցիչները, թե երեխաները, մոտենում և ասում էին, որ այս տարի աննախադեպ է եղել դրամահավաքների առումով։ Ահազանգերը քիչ են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով՝ չի կարող ասել, որ դրամահավաք չկա, բայց դրա քանակը շատ քիչ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում