Շառլ Ազնավուրի հավաքածուից արվեստի ստեղծագործությունները կվաճառեն Փարիզի աճուրդում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին պատկանող արվեստի ստեղծագործությունները կվաճառեն Փարիզում կայանալիք աճուրդում: Ինչպես հայտնել Է Le Figaro թերթը, աճուրդը, որը կազմակերպում Է Christie՚s տունը, կկայանա հունիսի 4-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աճուրդի կդրվեն երկու բրոնզե քանդակներ: Առաջինը ֆրանսիացի նկարիչ Ժերմեն Ռիշիեի (1902 – 1959) գործն Է, որն ստեղծվել Է 1953 թվականին եւ պատկերում Է ցլամարտիկի եւ ցուլի գանգ: Այդ քանդակը Ռիշիեի 11 գործերից բաղկացած շարքի մի մասն Է, որոնք նվիրված են ցլամարտի թեմային: Նրա մյուս գործերը պահվում են Նյու Յորքի Գուգենհայմի ֆոնդում եւ Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում: Փորձագետները քանդակի արժեքը գնահատում են 2,5 միլիոն եվրո: Ազնավուրի հավաքածուի եւս մեկ գործ Սեզար Բալդաչինիի «Տեսկոնիի տախտակը» քանդակն Է, որն ստեղծվել Է 1958 թվականին: Լոտի նախնական արժեքը կազմում Է 60 հազարից մինչեւ 80 հազար եվրո:

Ավելի վաղ Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել Է այն ավտոմոբիլը, որը շանսոնիեն գնել Է 1966 թվականին: Աճուրդը տեղի Է ունեցել փետրվարի 7-ին Գրան պալե ցուցահանդեսային պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում