Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ:
ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ: