ՀՖՖ-ն հարգում է Մխիթարյանի որոշումը. Մելիքբեկյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հարգում է Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Մենք շատ ուշադիր հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, սակայն Հենրիխ Մխիթարյանն այս դեպքում չի ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դա ակումբի և ֆուտբոլիստի գործն է: Նրանք քննարկել և նման որոշում են կայացրել, և մենք հարգում ենք այդ որոշումը»,- ասաց Մելիքբեկյանը:

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի եզրափակիչը: Մխիթարյանն էլ սոցցանցերի իր էջերում գրել էր, որ մեծ ցավ է ապրում խաղին չմասնակցելու համար:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ:

Հայերեն English

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Անձնական օրինակով․ ինչպես են աշխատանքները կազմակերպվում «ՀայՓաս» -ի գրասենյակում

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը