Քաղաքականություն

ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու օրակարգ չունի

1 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու օրակարգ չունի

ԵՐԵՎԱՆ,13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու օրակարգ չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցներում ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է, ունի իր քաղաքական օրակարգը, որով շարժվում է: Որևէ այլ միավորման հարց ԲՀԿ-ում չի քննարկվում: Մեր օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կապելու հարց չի քննարկվում»,-նշեց Տոնոյանը:

Հարցին, թե չի բացառում արդյոք, որ հետագայում կարող են միանալ, պատգամավորը նշեց, որ սկզբունքորեն կանխատեսումներով չի զբաղվում, բայց կրկնեց, որ օրակարգում նման հարց չկա:

Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում