Թել Ավիվում պաշտոնապես մեկնարկել Է «Եվրատեսիլ-2019»-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվում մայիսի 13-ին «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթն սկսվել Է քաղաքի կենտրոնում Գաբիմա թատրոնի մերձակա հրապարակում «նարնջագույն ուղեգորգով» 41 ազգային պատվիրակությունների մասնակցությամբ կայացած դեֆիլեով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրատեսիլ-2019»-ը պաշտոնապես մեկնարկեց «նարնջագույն ուղեգորգի» ավանդական արարողությամբ»,- իր կայքում նշում Է Kan հանրային հեռարձակման իսրայելական կորպորացիան, որը պատասխանատու Է ստուգատեսի համար:

Կիրակի Թել Ավիվի առափնյակի հարավային մասում՝ Չառզ Կլորի զբոսայգում բացվել Է «Եվրատեսիլի ավանը»: Կազմակերպիչները նշում են, որ դա ամենամեծ համանման համալիրն Է, որն ստեղծվել Է մրցույթի անցկացման ողջ ժամանակաշրջանում: 6 հեկտար տարածքում տեղավորվել Է պաշտոնական ֆան-գոտին: Այնտեղ գտնվում են ելույթների հեռարձակման համար նախատեսված չորս վիթխարի Էկրան, 100 մետր երկարությամբ բար եւ 85 գաստրոնոմիական վրան, որտեղ կառաջարկվեն զանազան կերակրատեսակներ:

«Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ 16-ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում, եզրափակիչը՝ նույն վայրում մայիսի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն English Français Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը