«Արսենալ»-ը Բաքվում Հենրիխ Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից, որպեսզի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարողանա մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և մասնակցել ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է news.sky.com-ը:

Հյուսիսային Լոնդոնի ակումբը հայտնում է, որ իրենք մտահոգված են այն հարցով, որ հայ կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել «Չելս»-ի հետ հանդիպմանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պատճառով:

«Մեր ֆուտբոլիստների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի: Մենք ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ ենք պահանջում, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի, եթե նա Եվրոպայի լիգային մասնակցելու նպատակով մեկնի Բաքու»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում նույն խնդրի պատճառով բաց էր թողել Եվրոպայի լիգայի շրջանակներում ադրբեջանական թիմերից մեկի հետ հանդիպումը: Այն ժամանակ Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ չէր ներկայացրել:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին:

Մայիսի 10-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ