«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվելու է նոր տարբերանշանով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվելու է հուլիսի 7-14-ը, նոր տարբերանշան ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:

«Երբ զրուցում էինք փառատոնի հիմնադիրներից Հարություն Խաչատրյանի հետ, նա խորհուրդ տվեց մտածել նոր տարբերանշանի մասին: Կարծեցի, որ այս տարի կշտապենք, եթե փոխենք այն տարբերանշանը, որով փառատոնը 15 տարի շարունակ անցկացվել է:

Երբ սկսեցինք աշխատանքները, և փառատոնը ծրագրային առումով փոփոխությունների ենթարկվեց, հասկացանք, որ այդ փոփոխությունները պետք է նաև տեսականորեն ներկայացվեն, իսկ նոր տարբերանշանն արտահայտի մեր բոլորի մոտեցումը 16-րդ տարվանից մեկնարկող փառատոնին»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Տարբերանշանի դիզայներ Վիլյամ Սարգսյանի խոսքով` տարբերանշանի վրա «Ծ» տառն է: «Փորձել ենք ստանալ ծիրանի պատկերը, որն այնքան էլ նման չէ մեր պատկերացրած ծիրանին: Այն ավելի կլոր է»,-ասաց դիզայները:

Միջազգային կինոփառատոնն այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմի հայտ:

«Ընտրվել են նաև կինոնկարներ Ռոտերդամի , Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: «Ոսկե ծիրանն» ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք: Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ընդգրկելու է նաև հայկական ֆիլմեր»,-նշեց փառատոնի տնօրենը: Նա տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:

Փառատոնի ներկայացուցիչներն անդրադարձան նաև GAIFF Pro ծրագրին, որի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ, տարածաշրջանի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներ` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ տեղի կինոգործիչների համար:

GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը շեշտեց, որ ծրագրի շրջանակում փառատոնի օրերին կանցկացվեն տարատեսակ դասընթացներ. կլինի նաև նախագծերի շուկա: Արդեն իսկ ստացվել է 27 զարգացման, 5 աշխատանքային փուլում գտնվող նախագծի հայտ: GAIFF Pro-ին մասնակցության հայտեր ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը