Ստամբուլի դատարանը դատապարտել է Ջեմալ փաշայի թոռանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ոճրագործ Ջեմա փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության (PKK) քարոզչությունն անելու հիմնավորմամբ մեղավոր է ճանաչվել՝ պարտավորվելով վճարել 3 հազար 360 թուրքական լիրա (ավելի քան 500 ԱՄՆ դոլար) տուգանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ի սկզբանե Ստամբուլի դատարանը մտադիր է եղել նրան 2015 թվականին տպագրված հոդվածի համար ազատազրկել 3 տարի և 22 օրով, սակայն բողոքարկումներից հետո կալանքը փոխվել է տուգանքի:

Որոշման առնչությամբ Ջեմալն ասել է. «Մասնագիտական ողջ կյանքիս ընթացքում երբեք քարոզչությամբ չեմ զբաղվել, պաշտպանել եմ խաղաղությունը: Քրդական հարցի վերաբերյալ չորս գիրք, հազարավոր հոդվածներ եմ գրել, որոնցից յուրաքանչյուրի մեջ խաղաղություն կա: Այսքան տարի անց ինձ ահաբեկչական քարոզչություն անելու հիմքով բանտարկելու տրամաբանությունը որևէ կապ չունի իրավունքի և ազատության հետ: Այսօր շատերը շարունակում են մնալ երկաթե ճաղերի հետևում: Այսօր իմ շատ ընկերներ և մեծ թվով անուններ բանտերում են: Թուրքիան աշխարհում մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրների շարքում միայն 157-րդն է: Մի երկրում, որտեղ չկա մամուլի ազատություն, չի կարող խոսք գնալ ժողովրդավարությունից ու օրենքից»:

Հայերեն

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով. նախարարը շրջայց է կատարել

Պետություն-համայնք համագործակցությամբ գազիֆիկացվում են Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր

Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին