Կատարը առաջիկայում կանդրադառնա Երևանում դեսպանության հիմնադրման խնդրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին (Tamim ben Hamad Al Thani)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով ՀՀ դեսպանին՝ Կատարի էմիրն իր գոհունակությունն է հայտնել Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առաջիկայում իրենք նույնպես կանդրադառնան Երևանում Կատարի դեսպանության հիմնադրման խնդրին։ Շնորհավորելով դեսպան Ղարիբջանյանին և հաջողություն մաղթելով նրան արդեն որպես ռեզիդենտ դեսպանի՝ էմիր Ալ Թանին հույս է հայտնել, որ Կատարի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան և առաջընթաց կգրանցեն։

Դեսպան Ղարիբջանյանը շնորհակալություն է հայտնել էմիրին և վստահեցրել, որ կշարունակի ներդնել իր առավելագույն ջանքերը ՀՀ-Կատար երկկողմ հարաբերությունների առավել խորացման և համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

ՀՀ դեսպանը Կատարի էմիրին փոխանցել է ՀՀ նախագահի ջերմ ողջույնները՝ մաղթելով Կատարի ժողովրդին հետագա առաջընթաց և բարեկեցություն։ Իր հերթին էմիր Թամիմ Ալ Թանին խնդրեց իր ջերմ ողջույններն է հաղորդել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ընդգծելով իրենց անձնական և գործնական սերտ հարաբերությունները։

Մայիսի 4-ին, Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել էր արտաքին գործերի պետնախարար Սուլտան բին Սաադ Ալ-Մուրեյխիին (Sultan Bin Saad Al-Muraikh)։

Պետնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում և լիակատար աջակցություն հայտնել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների խթանման գործում։

Հայերեն English Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել