Ինովացիա

Twitter-ի օգտատերերը կկարողանան մեդիաֆայլեր ավելացնել ռեթվիթներում

1 րոպեի ընթերցում

Twitter-ի օգտատերերը կկարողանան մեդիաֆայլեր ավելացնել ռեթվիթներում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ը օգտատերերին թույլ Է տվել ոչ միայն տեքստեր, այլեւ ֆոտոներ, տեսանյութեր եւ գիֆեր ավելացնել ռեթվիթներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TechCrunch պորտալը:

Այդ գործառույթը հասանելի Է Android, IOS հավելվածներում եւ կայքի շարժական տարբերակում: Ինչպես պատմել են Twitter-ում, նորամուծության ներդրման համար խնդրել Էին բազմաթիվ օգտատերեր:

Պորտալը կարծում Է, որ նորամուծությունը կբերի հարթակում մուլտիմեդիա-կոնտենտի ակտիվ տարածման: Այդ կերպ, ինչպես նշում Է TechCrunch-ը, մշակողները մտադիր են ավելացնել այն ժամանակը, որն օգտատերերն անցկացնում են Twitter-ում եւ, հետեւաբար, գովազդից ստացվող եկամուտները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում