Տնտեսություն

Հունաստան, Եգիպտոս, Իտալիա. հայաստանցիների ամենանախընտրելի տուրիստական ուղղություններն են

4 րոպեի ընթերցում

Հունաստան, Եգիպտոս, Իտալիա. հայաստանցիների ամենանախընտրելի տուրիստական ուղղություններն են

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան արձակուրդային սեզոնին ընդառաջ շատերը սկսում են ծրագրել իրենց հանգիստը: Ոմանք նախընտրում են իրենց արձակուրդն անցկացնել Հայաստանում, ոմանք՝ արտերկրում: Ո՞ր ուղղություններն են նախընտրելի հայաստանցիների համար և ո՞ր երկրներն են գրավում հայերին: Տուրիստական ընկերությունները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ հայաստանցիների համար ամենանախընտրելի երկիրը Հունաստանն է: Շատերը հետաքրքրվում են հենց այդ ուղղությամբ: «Սպուտնիկ» տուրիստական ընկերության փոխտնօրեն Մերի Թովմասյանը նշեց, որ դա պատահական չէ:

«Չարտերային թռիչքները մեզ ազդեցություն ունեն այս հարցում: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանից թռիչքները շաբաթվա մեջ մի քանի անգամ են, հետևաբար մարդկանց ավելի հեշտ է այդ ուղղությամբ ճանապարհորդություն կազմակերպելը»,-ասաց Մերի Թովմասյանը:

«Լևոն Թրավըլ» ընկերության հաճախորդների շրջանում ևս ամենապահանջված ուղղությունը Հունաստանն է:

«Ե՛վ գնային առումով է այն հարմար, և՛ չվերթների հաճախակիությամբ: Մասնավորապես, հիմնական չվերթներին զուգահեռ սեզոնին գործում են նաև չարտերային չվերթներ, ինչը ընտանիքներով հանգստի մեկնելու համար շատ հարմար է: Հունաստանն առանձնանում է իր ծառայությունների որակով, ինչպես նաև ապահով երկիր լինելու հանգամանքով»,-ասաց ընկերության աշխատակից Ծովինար Մարտիրոսյանը:

Հունաստանից բացի մեր հայրենակիցները հետաքրքրված են դեպի Իտալիա, Իսպանիա ուղղություններով: «Հոթ տուրս» ընկերությունից տեղեկացրեցին, որ պահանջված է նաև Կիպրոսը, թեպետ, այն մի փոքր գնային առումով ավելին է Հունաստանից: «Ամեն դեպքում Կիպրոս ուղղությամբ հետաքրքրվողները ևս բավական շատ են, այս ուղղությամբ ևս չարտերներ լինում են, հետևաբար դա նպաստում է, որ մեր քաղաքացիները իրենց հանգիստը կազմակերպեն նաև այդ երկրում»,-ասաց ընկերության աշխատակիցը:

«Սպուտնիկ» տուրիստական ընկերության փոխտնօրեն Մերի Թովմասյանը նկատեց, որ ավանդական ուղղություններին զուգահեռ պահանջված ուղղություն է դառնում Մոնտենեգրոն:

«Քանի որ եվրոպական երկրների դեպքում վիզաների մերժումը հաճախ է լինում, իսկ Մոնտենեգրոյի պարագայում սեզոնին վիզա հարկավոր չէ, հետևաբար շատերը նախընտրում են նաև այս ուղղությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ոչ ավանդական ուղղություններին, ապա, թեպետ, ոչ շատ, սակայն հետաքրքրվողներ կան դեպի Ինդոնեզիա, Թայլանդ, Մալդիվներ, Զիմբաբվե տուրփաթեթներով:

Դեպի Եվրոպա ավանդական ուղղություններին զուգահեռ բավական մեծ պահանջարկ ունի Եգիպտոսը: « Go Travel» ընկերությունից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ պատճառները մի քանիսն են:

«Նախ մատչելի է, գումարած դրան հյուրանոցները բավական լավ ծառայություններ են առաջարկում: Վիզայի հետ կապված խնդիրներ չկան, ծովն էլ հրաշալի է, այնպես որ մեր մեծ թվով հաճախորդներ նախընտրում են Եգիպտոսը»,-ասաց ընկերության աշխատակիցը:

Տուրիստական ընկերություններից նկատեցին, որ վերջին տարիներին Հայաստանում ձևավորվում է այն մշակույթը, որ մեր քաղաքացիներն իրենց հանգիստը պլանավորեն նախապես: Արդեն գարնան ամիսներին հետաքրքրվում են ամռանը հանգիստը կազմակերպելու տուրիստական առաջարկներով:

Աննա Գզիրյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում